Գլխավոր Ավելին

Հերթական կոնֆերանսը բուժքույրերի համար. Վիեննայից ժամանած բուժքույրը դասախոսությամբ Է հանդես եկել «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

«Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը հերթական կոնֆերանսն է անցկացրել:

«Բուժքույրական գործընթացը տարբեր իրավիճակներում» թեմայով կոնֆերանսին մասնակցել և ՇՄԶ կրեդիտներ են ստացել հանրապետության 350 բուժքույր:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, «Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը ներկայացրել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հանդես եկել դասախոսությամբ արյան մեծ և փոքր շրջանառության, արյունահոսության տեսակների, առաջին բուժօգնության մասին:

«Բուժքույրերի միավորում» ՀԿ-ի՝ Եվրոպական ասոցիացիայի անդամ լինելու համագործակցության շրջանակում Հայաստանում էր գտնվում Վիեննայից ժամանած բուժքույր Ագնիեշկա Մոլաս-Կիլիանեկը, որը հայ բուժքույրերի համար դասախոսությամբ է հանդես եկել «Պրեանալիտիկ փուլի 19 քայլ՝ ազդող գործոնները» թեմայով:

Բազմաթիվ թեմաներ են քննարկվել, այդ թվում՝ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերում, կանխարգելում, քույրական գործընթացը կալիումի փոխանակության խանգարումների ժամանակ, երակային արյան նմուշառման ժամանակակից դիտակետերը:

Հարցուպատասխանին անդրադարձել են տարբեր թեմաների, միևնույն ժամանակ, կաշկանդված չլինելով օրակարգային հարցերով, բանախոսները պատասխանել են բուժքույրերին հուզող բազմաթիվ մասնագիտական հարցերի:

×
facebook sharing button facebook